A
A
Փոխնախարարը դուրս է եկել սոցցանցերից՝ հեծանիվային քննարկումներից հետո (տեսանյութ)
«Մեր քաղաքում հեծանիվ վարելն ամենաանվտանգ գործողություններից մեկը չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը՝ անդրադառնալով իր՝ հեծանիվով երթեւեկելու վերաբերյալ հրապարակային քննարկումներին: «Էնպես է ստացվել, որ ես մի քիչ ավելի արհեստավարժ եմ, ու լավ եմ վարում, բայց ես ամենեւին օրինակ չեմ ուզում ծառայել, ես այդ միսիան չունեմ ու դա PR քայլ չէ: Դա իմ անձնական որոշումն է: Ես ոչ մեկի չեմ խրախուսում իմ պես հեծանիվ վարել, դա իր ռիսկերն ունի»,-ասաց նախարարի տեղակալը՝ ափսոսանք հայտնելով, որ այդ տեղեկատվությունը հայտնվել է մամուլում: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ այդ քննարկումներն իրեն ստիպել են հեռանալ սոցիալական ցանցերից. «Ես սիրում եմ, որ քննարկում են ոչ թե իմ անձը, այլ իմ աշխատանքը»։