Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի անդամի

Քաղաքականություն
davit

16. 35  Առողջապահության  փոխնախարար  Վահան Պողոսյանը  ակցիայի մասնակիցներին  խոստացավ  մասնագետ  ուղարկել  դատապարտյալների հիվանդանոց՝ ստուգելու Հովհաննես Հարությունյանին, իսկ վաղը մասնագիտական խումբ կգնա՝ ընդհանուր վիճակն ախտորոշելու համար։ Նա պնդեց, որ ոտի հեռացման վտանգ այս պահին չկա։ Արդյունքների մասին նա խոստացավ տեղեկացնել կայքում։ 15.33  «Սասնա ծռեր» խմբի համակիրներն իշխանությունից պահանջում են բարելավել Հովհաննես Հարությունյանի պահման պայմանները։ Չնայած բժիշկների պնդումներին, թե Հովհաննեսի առողջական վիճակն անհանգստության պատճառ չի կարող լինել, քաղաքացիները չեն հավատում ու պնդում են, որ Հովհաննեսն անհապաղ վիրահատության կարիք ունի. ոտքը մգանում է, գույնը տարբերվում է մյուս ոտքի գույնից։ Մեզ հետ զրույցում նրա քույրը՝ Թամարա Հարությունյանը նշեց, որ անհապաղ վիրահատության անհրաժեշտություն կա ու  որ ցանկանում են իրենց կողմից բժիշկ ուղարկել ՔԿՀ՝ Հովհաննեսին զննելու համար։ Ակցիայի մասնակիցներին ՄԻՊ գրասենյակից խոստացան զբաղվել հարցով։ Այս պահին քաղաքացիները երթով շարժվում են Արդարադատության և Առողջապահության նախարարություններ, որից հետո ուղղվելու են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ էլ այս պահին բուժում է ստանում Հովհաննես Հարությունյանը։ Armenian Women’s Front staged a protest action in front of the RA Human Rights Defender’s office in Yerevan Հիշեցնենք, հարցով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրամասն զրույց է ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հետ։ Նա հավաստիացրել էր, որ անհանգստության կարիք չկա և ոտքը 100 տոկոսով կարող է վերականգնվել։