Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում ընդդիմությունը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են (տեսանյութ)

Հարցազրույց
Region-Capture-3

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան օրվա առթիվ  հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, որից մեջբերենք մի հատված. «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները:  Եվ ըստ որում սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնալ այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն, կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: «Ա1+»-ը   Բաղդասարյանի հայտարարության շուրջ զրուցելու համար հրավիրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում