A
A
Ողիղ եթեր.հանդուրժողականության միջազգային օր. Բաց դասախոսություններ (տեսանյութ)
Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է։ Այդ օրը Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը հրավիրում են ձեզ միասին խորհելու հանդուրժողականության մասին՝ մշակույթի, կրթության և գրականության համատեքստում։ Քննարկումը կկայանա նոյեմբերի 16-ին ժ. 14։00-16։00 Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Միջոցառմանը ելույթ կունենան՝ Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոս Դաուման «Հանդուրժողականություն, թե՞անտեղյակություն. Նիդերլանդների փորձը» ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը «Հանդուրժողականությունը հայ գրականության մեջ» Կրթության և գենդերային հարցերի փորձագետ Նվարդ Մանասյանը «Մանկություն, հանդուրժողականություն, կրթություն» Մուտքն ազատ է։