Եթե կրճատվի ստվերի 1 տոկոսը, 1000 դրամի հարցը կլուծվի (տեսանյութ)
ԱԺ դարպասների մոտ հավաքված մոտ մեկ տասնյակ քաղաքացիները իշխանություններից պահանջում են հրաժարվել՝ նրանցից 1000 դրամ գանձելու միջոցով վիրավոր եւ մահացած զինծառայողների ընտանիքններին աջակցության նախագծից:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ քաղաքացիներից հավաքվելիք գումարները հնարավոր կլինի ապահովել նաեւ պայքարելով կոռուպցիայի դեմ, մասնավորապես՝ կրճատելով տնտեսությունում առկա ստվերի ընդամենը 1 տոկոսը: Նրա խոսքով՝ նախագիծը հանրային վստահություն չունի եւ նպատակ ունի ընդամենը քաղաքացիներից հավելյալ գումարներ գանձել:
Այսօր ԱԺ-ն քննարկում է «1000 դրամի» նախագիծը: Ակցիայի մասնակիցները հորդորեցին պատգամավորներին «դեմ» քվեարկել դրան:
Ակցիայի մասնակիցներից Նարեկ Սարգսյանը նշեց, որ հակառակ պարագայում սկսելու են անհնազանդության գործողություններ:
