Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը սահմանափակում է ընտրողի իրավունքը. Անահիտ Թարխանյան

Քաղաքականություն
tarxanyan

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հայտարարությունը Սիրելի քաղաքացիներ,    Սույն թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել այնուհետև կալանավորվել էին հայտնի քաղաքական գործիչներ` Արմեն Մարտիրոսյանը, Անդրաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խորշուդյանը, Դավիթ Հովհանիսյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նշված շինծու և արդեն իսկ տապալված քրեական հետապնդմամբ  իշխանությունը նպատակ է հետապնդում սահմանափակելու տղաների քաղաքական գործունեությունը: Առաջիկայում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ և մինչ այդ տղաների նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու, իսկ կալանքի տակ գտնվողներին ազատ չարձակելու և դրանով պառլամենտական ընտրություններին նրանց մասնակցությունը տապալելու համար իշխանությունները փորձում են շինծու և արդեն իսկ տապալված քրեական գործին նոր «շունչ» տալ` նախկինում մի քանի անգամ խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան խանգարում ունենալու պատճառով հարկադիր բուժման ենթարկված անձի սուտ վկայություններով: Իշխանությունների նման գործողությունները` քաղաքական նպատակով  քրեական հետապնդումը, ոչ միայն ուղղված է տղաների դեմ, այլ նաև հանրության, ընտրողների, քանի որ սահմանափակում է մեր իրավունքը ազատ ընտրություն կատարելու հարցում: