Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցկացվել են հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ

Քաղաքականություն
1-16

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքների շրջանակում անցկացվել են լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ: Գործնական պարապմունքների և վարժությունների միջոցով ստուգվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքները, սահմանված նորմացույցների կատարման հմտությունները: Մրցումներին զուգահեռ ստուգվել է նաև վրանային ավանում անձնակազմի հանգստի, ժամանցի և առօրյայի կազմակերպումը: Ամփոփելով մրցումների արդյունքները` զորամիավորման հրամանատարությունը կարևորել է ճամբարային հավաքների և նմանաբնույթ մրցույթների անցկացումը, որոնց ընթացքում մրցակցային առողջ մթնոլորտում կատարելագործվում է զինծառայողների մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների մակարդակը: Մրցումներում լավագույն արդյունքներ գրանցած հրետանավորները խրախուսվել են զորամիավորման հրամանատարության կողմից: 2 3 4 5 6 7