Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ Սահմանադրության նախագիծը ենթարկվել է որոշակի լրամշակման

Քաղաքականություն
unnamed-4-10

Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները: Հանրապետության մայրաքաղաքում և բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են  նախագծի վերաբերյալ ազգաբնակչության առաջարկություններն ու դիտողությունները: Մասնագիտական հանձնաժողովն ստացված առաջարկությունների և կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկվել է որոշակի լրամշակման: Նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության նախաբանի նախագծային տեքստին: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին: