Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանը շնորհավորել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Հասարակություն
raffi-1

Սիրելի Րաֆֆի, Միլիոնավոր հայերի երազանքն է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ, վերադառնալ օտարությունից, վերադառնալ հայի ընդհատված ճակատագրից, որի հենքի վրա ծնվել և մեծացել են: 21-րդ դարում վերադարձի փորձը Հայրենիք կրկին հանդիպում է ավերակներին և աղքատության մեջ ապրող հայրենակիցներին, ովքեր պատերազմի մեջ են ոչ միայն օտար թշնամու դեմ, այլ նաև բռնակալության դեմ: Ցանկացած վերադարձ` ծնունդ է, վերադարձ`Հայոց Հայրենիք և հաղթանակ` ճակատամարտում:Բռնակալության դեմ գիտակցաբար պատերազմելը հայ ժողովրդի վերածնունդն է: Երբ մարտերը դադարում են, թշնամին ուրախանում է` կարծելով, թե նահանջել ենք, մեր ընկերները կարծում են` հոգնել ենք ու հեռացել, իսկ ժողովուրդը կարծում է` իրեն լքել ենք, թողել միայնակ: Սխալվում են բոլորը: Անցնող տարվա երիտասարդների անգին կյանքերի կորուստը և արցունքների հեղեղը չեն կարող լինել վճիռ և անելանելիության մտայնություն այս պատերազմում: Բռնակալությունը հանձնվելու է հողին: Մեծ ընդվզումն առջևում է: Պատերազմի ավարտը և վերջը հայտարարելու ենք, վերածնունդի օրը` նույնպես: Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը: Զարուհի Փոստանջյան