Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ապահովել արժանապատիվ ծերություն Հայաստանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Region-Capture-9

Հայաստանը դասվում է ծերացած երկրների շարքին։ 2015 թ. պաշտոնական տվյալներով ՝ Հայաստանի բնակչության 16.3 տոկոսը 60-ից բարձր տարիքի է, գրեթե 11 տոկոսը՝ 65-ից բարձր, հետևաբար՝ ըստ միջազգային դասակարգման, երկիրը համարվում է ծերացած։ Հայաստանում բնակչության ծերացման հիմնական պատճառներն են երիտասարդների միգրացիան, ծնելիության նվազումը և կյանքի տևողության երկարումը: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում տարեցները դարձան առավել խոցելի, նրանց մի մասը զրկվեց աշխատանքից, երիտասարդները, որ պետք է հոգ տանեին նրանց մասին, մեկնեցին արտագնա աշխատանքի։ Իսկ ովքեր ժառանգներ չունին, կանգնեցին ֆիզիկական գոյությունը պահպանելու վտանգի առաջ: «Կիրակի» հաղորդաշարի այսօրվա թեման տարեցներն են՝ իրենց խնդիրներով ու երազանքներով։ Հաղորդման հյուրերն են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը և «Առաքելություն Հայաստանի» ՀԿ սոցիալական աշխատանքի խորհրդատու Մերի Դավթյանը: Այս թեմայով տեսանյութեր են պատրաստել «Քյավառ» ՀԸ և «Սոսի» ՀԸ մեր գործընկերները: