Զինծառայողները չեն դիմում ՄԻՊ-ին ազգային մենթալիտետի պատճառով (տեսանյութ)
Ցանկացած զինծառայող պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները: Պաշտպանության նախարարությունը ԵԽ-ի հետ համատեղ սկսել է ծրագիր՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման համար։ Ծրագիրն իրականացնելու համար՝ պաշտոնյաները առաջին հերթին կարեւորում են իրազեկումը: «Կարող ես պաշտպանված լինել, եթե իրազեկ ես: Հատկապես այս դեպքում մենք աշխատանք ունենք, քանի որ 18 տարին դեռ նոր բոլորած երիտասրդների հետ գործ ունենք, անհրաժեշտությունը կա իրենց իրազեկել, իրանք պետք է իմանան ինչ իրավունքներ ունեն ու ինչպես կարող են պաշտպանել»,- ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Չնայած իրավապաշտպանների հայտարարությունների՝ գլխավոր դատախազությունը վստահեցնում է՝ տարեցտարի դեպքերը նվազում են: Դեպքերը նվազել են նաեւ ՄԻՊ գրասենյակի տվյալներով: ՄԻՊ գրասենյակը բանակի հետ կապված դիմումներ հաճախ է ստանում: Սակայն դրանք պարզվում է վերաբերում են կանոնադրային , այլ ոչ թե բռնության դեպքերին: «Ազգային մենթալիտետի հարցերը իրատեսական է բոլորի համար, ոչ միայն զինվորների», ասում է ՄԻՊ տեղակալ Հրաչյա Պալյանը: Ծրագիրը, որ նախատեսում է լուծել այս հարցերն ու առավելագույն պաշտպանված դարձնել զինծառայողին, կտեւի 28 ամիս: Այն ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության եւ ԵԽ-ի կողմից: