A
A
ԵՄ-ն ընդունել է ՀՀ կառավարության ազդակը (տեսանյութ)
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցով բանակցությունները հաջող են ընթանում։ Գնահատում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Ըստ նրա՝ փաստը, որ կնքվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է, և դրանով ՀՀ կառավարությունը ազդակ է հղում Եվրոպային, ԵՄ-ին, անդամ մյուս պետություններին, որ ՀՀ-ն ցանկանում է գնալ բարեփոխումների ճանապարհով։ «ՀՀ կառավարության կողմից ազդանշան կա, որ համաձայնագիրը կստորագրվի ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա գարնանը»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում