Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քիչ ենք անում, ձեր գլուխը պետք է ջարդենք» ակտիվիստը հիշում է ոստիկանների խոսքը (տեսանյութ)

Հասարակություն
gevorg-saf-1

Հիմնադիր խորհրդարանի անդամ, Ամանորի գիշերվանից հետո կալանավորված Գեւորգ Սաֆարյանի գործով հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 16-ին,  մեղադրողը հանդես կգա ճառով եւ կնշի,  թե ինչ պատժաչափ է պահանջում Գեւորգ Սաֆարյանի համար:  Իսկ այսօր, 11 ամիս կալանավայրում գտնվող Գեւորգ Սաֆարյանը եւս մեկ անգամ  հայտարարել է, որ ինքը որեւէ ոստիկանի՝ այդ թվում Գեղամ Խաչատրյանին, չի հարվածել: Նա դեպքից կրկին մանրամասներ է ներկայացրել: «Այդ ամբողջ ընթացքում ես Գեղամ Խաչատրյանին, քանի որ նա էր ինձ վրա հարձակվողը,  եւ մյուսներին անընդհատ  հարցնում էի՝ այս ի՞նչ եք անում, քաղաքացիներին խփում եք եւ փոխանակ դրանից ոստիկանները սթափվեին, հնչում էին պատասխաններ, որ լավ ենք անում, քիչ ենք անում, ձեր գլուխը պետք է ջարդենք» ,- այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո է հայտնվել կալանավայրում: Նա նշում է, որ ինքն է տուժել ոստիկանների գործողություններից, սակայն այսօր չգիտես ինչու հայտնվել է ամբաստանյալի աթոռին։