A
A
Արարատ Խանդոյանին տեղափոխել են ցուրտ պատժախուց
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ այսօր կիրառվել է կարգապահական տույժ եւ նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց: «Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում, ցուրտ ու խոնավ եւ պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց»,- քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նման հայտարարություն է տարածել Արարատ Խանդոյանը: Արարատ Խանդոյանը նաեւ գրել է, որ այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը: Արցախյան պատերազմի տարիներին նա բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել: Մանրամասները՝ նկարում: