A
A
Վերաքննիչը մերժել է Կարո Եղնուկյանին՝ տեսակցել նաև մյուս հարազատներին
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի պահանջը` իրեն տեսակցելու ու հաղորդակցվելու հնարավորություն տալ նաեւ ընտանիքի մյուս անդամներին: Հիշեցնենք, հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանին, ըստ առաջին ատյանի դատարանի որոշման, կարող են տեսակցել ընտանիքի անդամներից միայն կրտսեր դուստրն ու տարեց մայրը: Կարո Եղնուկյանի փաստաբանը պատրաստվում է մերժումը վիճարկել վճռաբեկ, այնուհետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: