Քարը տեղից շարժվել է. երթ Երեւանում (տեսանյութ)
Այսօրվանից մեկնարկում է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16 օրյակը: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ անդամները շրջել են Երեւանի փողոցներում ու իրազեկող թռուցիկներ բաժանել: ՀԿ-ի անդամ Սոնա Հովակիմյանը կարծում է, որ բռնության շատ դեպքեր կարող էին կանխարգելվել, եթե մարդիկ իրազեկված լինեին. «Ինչքան շատ իրազեկված են լինում, այնքան հավանականությունը, որ կզանգեն ու կդիմեն աջակցության համա, մեծանում է»: ՀԿ-ում գործում են թեժ գիծ, նկատվում է բռնության ենթարկված կանանց ակտիվություն: «Քարը տեղից շարժվել է, այսօր կանայք ավելի պատրաստակամ են, զանգահարում են , դիմում են: Շատ լավ է, որ գնում են այդ քայլին, բայց շատ վատ է, որ դեռ ունենք այդ դեպքերը, դեռ կանայք պաշտպանված չեն եւ ստիպված են լինում դիմել պաշտպանության»,- ասում է Սոնա Հովակիմյանը: «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի ընթացքումտարբեր միջոցառումներ կկազմակերպվեն՝ եւս մեկ անգամ հիշեցնելով կանանց իրենց իրավունքները: