Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի.Հայ կանանց 90 տոկոսը թաքցնում է բռնությունն իր նկատմամբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Region-Capture-13

Հայաստանում տարեկան գրանցվում է ընտանեկան բռնության 2000 դեպք, իսկ փաստացի թիվը համարվում է ավելի մեծ: Ըստ տարբեր ուսումնասիրությունների` հայ կանանց 90 տոկոսը թաքցնում է բռնությունն իր նկատմամբ։ Այսօր գենդերային բռնության խնդիրը ճանաչված է որպես մարդու իրավունքների ոտնահարման ամենաակնառու եւ մտահոգիչ դրսևորումներից մեկը, որն առկա է  մոլորակի գրեթե բոլոր կետերում։ Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում բռնության արդյունքում 30 կին է սպանվել զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամների կողմից:  Կնասպանություն իրականացրածներից միայն 4-ն են այս պահին դատապարտված: Կանանց սպանությունների անպատժելիությունը համաշխարհային հիմնախնդիր է: «Կիրակի» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրվան։ Հաղորդման հյուրերն են «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը և Արդարադատության նախարարության Իրավական ապահովման վարչության պետ Բագրատ Ղազինյանը: Տեսանյութեր են պատրաստել Վանաձորի «Լոռի» և Գյումրու «Ցայգ» ՀԸ մեր գործընկերները: