Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԽՍՀՄ տարիներին ոչ մի հայի քթից արյուն չէր հոսում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Tachat_Sargsyan

Այսօր լրանում է Խորհրդային միության ստեղծման 76-րդ տարին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը  նշեց, որ նախքան խորհրդային երկիր դառնալը, Հայաստանի տնտեսությունը նվազել էր 12 անգամ. «Հայաստանում կար 7 միջնակարգ և 6 ոչ միջնակարգ դպրոց, բայց ԽՍՀՄ մտնելուց հետո Հայաստանում դպրոցների թիվն անցավ 1000-ը: Ընդհանրապես, Խորհրդային Հայաստանում ավելի շատ բան է կառուցվել, քան հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում»,-ասաց նա: Տաճատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը թալանվեց անկախության տարիներին: Հարցին, եթե ԽՍՀՄ-ը լիներ մինչ օրս, որտեղ կլիներ Հայաստանը, պարոն Սարգսյանը նշեց. «Միանշանակ Հայաստանը կլիներ ամենաբարգավաճ և ծաղկուն երկիրը: ԽՍՀՄ տարիներին Հայաստանում կար 400-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, ԳԱԱ-ում աշխատում էր 10 հազարից ավելի գիտնական: ԽՍՀՄ տարիներին ոչ մի հայի քթից արյուն չէր հոսում, մենք պաշտպանված էինք»: Տաճատ Սարգսյանն անդրադարձավ նաև ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու հարցին՝ նշելով, որ ժողովուրդը ինքը հանրաքվեի միջոցով պետք է ընտրի. «Շատ լավ կլինի, որ ամեն հայ իմանա ռուսերեն, ինչպես շատ այլ լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն և այլն»: