Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առլեմ Դեզիրը հանդիպել է հայ պատգամավորների հետ

Քաղաքականություն
dezir

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամլո խոսնակի հայտարարությունը «Եվրոպական հարցերի պետքարտուղար պարոն Առլեմ Դեզիրն այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի պատվիրակությանը: Նրանք անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին: Պարոն Առլեմ Դեզիրը հիշեցրել է Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի հանձնառությունը» :