A
A
Մի շարք մարզերում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Ջաջուռի ոլորանները, Քեթիի ոլորանները և Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ախուրյան համայնքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: