Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ առանց տնից դուրս գալու (տեսանյութ)

Հասարակություն
npast

2016 թ-ի դեկտեմբերի 8-ից առաջին եւ երկրորդ երեխային համար տրամադրվող ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար կարելի է չայցելել սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոններ եւ անհարկի տեղեկանքներ ներկայացնել։ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարվերով նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի խոսքերով, սոցիալական ծառայությունը կարելի է ստանալ epension.am կայք մուտք գործելով, որն, ըստ էության, մեկ միասնական սոցիալական պորտալ է։ Դրանով մատուցվելու են սոցիալական պաշտպանության  բոլոր ծառայությունները։  Գրանցման գործընթացը տեւելու է մի քանի րոպե, պետք է մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն, ընտրած գաղտնաբառը, որի միջոցով հետագայում հնարավորություն եք ստանում մուտք գործել համակարգ եւ ներկայացնել տեղեկատվությունը։ Տեղեկատվությունը համադրվում է քաղաքացիական ակտերի կացության գրանցման մարմիններում առկա տեղեկատվության հետ եւ անճշտությունների բացակայության դեպքում 10-օրյա ժամկետում համապատասխան որոշումը կայացվում է եւ նպաստը փոխանցվում  է համապատասխան բանկի հաշվեհամարին, որն ընտրել է քաղաքացին։ Սմբատ Սաիյանի դիտարկմամբ, համակարգի ներդրմամբ շուրջ 35 հազար մարդ հնարավորություն ունի առանց տնից դուրս գալու՝ դիմում ներկայացնել եւ ստանալ իրենց երեխաների ծննդյան միանվագ նպաստը, իսկ սա նշանակում է, համակարգի վերանում է պետական պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ շփումը։ Համակարգի ներդրումն ունի կոռուպցիոն ռիսկերի մեղմման կամ իսպառ բացառման ուղղվածություն։ Սպասվում է , որ 2017 թ-ին այն հնարավոր կլինի կիրառել նաեւ  3-րդ  հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։