Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԿԳ
A A
Պաշտոնական

«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ համաձայն՝

- «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,

- «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,

- «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,

- «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,

- «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,

- «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,

- «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ», ստուգաթերթերի։

Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ Ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։

 

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։

 

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ

ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺԻՆ