Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կարող ենք ունենալ նաև մենք. Իսպանիա-Հայաստան՝ զուգահեռներ

Կարևոր լուրեր Հասարակություն
DSCN7646

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի հին քաղաքի կենտրոնում ենք։ Առավոտյան նախաճաշի դուրս գալով, իսկ երեկոյան հյուրանոց գնալիս տեսնում ենք փոքրիկ հարմարավետ սրճարան։ Այստեղ միշտ աշխուժություն է։Հիմնականում միջինից բարձր տարիքի մարդիկ են՝ տատիկներ, պապիկներ։ Գալիս են, ողջագուրվում, վերցնում թարմ պատրաստվող կարկանդակները` չուրոսները, կակաո, թեյ կամ սուրճ ու քաղցր զրույցի հետ զուգակցում գաստրոնոմիական անհրաժեշտ միջոցառումը։ Սեղանները դատարկ բաժակներից ազատում է մի պապիկ։ Զարմանալի է. Նա կարող է իր թոշակով վայելել կյանքը, բայց ինչու նաև չաշխատի ու շփվի տարեկիցների հետ։ Գներն այստեղ անհամեմատ էժան են՝ մինիմալ, այսինքն՝ սրճարանի տերը մինիմալ օգուտ է ստանում իր բիզնեսից, սրճարանի պատերը ճոխ ներկված չեն, բայց փոխարենը պայծառ են՝ այսքան տարեցների ջերմությունից եւ ուրախությունից։ dscn8228 Այդպիսի մի սրճարան էլ հանդիպեցինք Իսպանիայի սահմանակից ֆրանսիական Պերպինյան քաղաքում։ sr Իհարկե նման բան չես տեսնի մեզ մոտ։ Հակառակը, այստեղ սրճարաններ այցելում են հիմնականում մինչև միջին տարիքը։ Շատ պարզ մշակույթ, որ այնքան կուրախացնի ավագ սերնդին։ Ի դեպ, եվրոպայում ավելի շատ գեղեցկության սրահներ հաճախում է ավագ սերունդը։ 15320508_1353760764636991_355282215_n Մադրիդի կենտրոնական հրապարակների բոլոր տոնածառերը երկաթից են.  բուրգի տեսքով երկաթե ճաղեր, վրան՝ բազմազան լույսեր՝ ըստ ճաշակի։ Ընդ որում, մայրաքաղաքի հմնական տոնածառն արդեն երկրորդ տարին է՝ չի փոխվում։ Նման բան չես տեսնի մեզ մոտ. Երևանի գլխավոր տոնածառը միշտ բնական է, բազմաթիվ եղևնիներ են կտրվում ու կախվում երկաթե ձողին, որոնք երկու շաբաթից դեն են նետվում։ Դե իհարկե, այսպես «էժան» է նստում, եղևնին ձրի է...կամ՝ Վրաստանից՝ ցածր գներով։ dscn8220 Բարսելոնայի մետրոն է։ Իհարկե, չես տեսնի, որ մեզ մոտ կիթառով կրքոտ իսպանական երաժշտություն հնչի մետրոյի վագոնում։ Մեզ մոտ շատ-շատ տոնից տոն դհոլ-զուռնա նվագեն, բայց մի բան էլ չես տեսնի մեր մետրոյում։ Գողություն՝ աչքիդ առաջ։ dscn7645 Այո, Բարսելոնայում մետրոյի վագոնում կմտնեն գրպանդ՝ բոլորի աչքի առջև, եթե անգամ մի քանի հոգի է վագոնում։ Իսկ եթե մի քիչ շատ մարդ կա, ապա արհեստական քաշքշուկ են ստեղծում, մեկը մի կողմից քեզ բռթբռթելով շեղում է, մյուսը՝ իր սև գործն անում; Մեզ վրա երկու անգամ նման «հարձակում» եղավ։ Շարքային իսպանացին, ի դեպ, կարող է քեզ պաշտպանել ու անմիջապես հսկիչի ուշադրությունը հրավիրել գրպանահատի ուղղությամբ։ Այնպես որ, միշտ զգաստ, պայուսակը՝ ձեռքի տակ։ Իսկ գլխավոր պողոտաներով քայլելիս հատկապես զգուշացեք ինքնագնացներով կամ հեծանիվներով գողերից, նրանք վայրկենական պոկում ու իրենց հետ տանում են պայուսակդ։ Մի բան էլ, որ չես տեսնի մեզ մոտ. Ինչպես ողջ Եվրոպայում, այստեղ էլ պահպանվում են նույնիսկ այնպիսի հին շենքեր, որոնք ոչ  միայն պատմամշակութային  արժեք չեն, այլև հնարավոր է՝ երբևէ ոչ էլ շահագործվեն։ Դարերից եկող շենքերն ու շինությունները պարզապես կանգնած են՝ տիրակա հայացքով։ dscn7910 dscn8070 dscn7908 Բնակելի շենքի զարդանախշ axc Բարսելոնայի հնոտիների շուկայում, իհարկե, կան հնություններ, որոնք այլևս պետք չեն տերերին։ Այդ թվում եւ՝ ընտանեկան լուսանկարներ։ Տեսնես ով կգնի ուրիշի լուսանկարները։ dscn7794 dscn7797 dscn7798 Գլխավոր պողոտաներից մեկում՝ Ռամբլայում, մի բան էլ կա, որ մեզ մոտ չես հանդիպի։ Էրոտիկայի թանգարանի պատշգամբից ամեն երեկո քեզ ողջունում է «Մերլին Մոնրոն»։ Միայն թե նա այստեղ տղամարդ է։ dscn7938 Իսկ ահա այս պատշգամբը, որ Բարսելոնայում դեպի Պիկասոյի թանգարան տանող ճանապարհին է, թերևս վկայում է, որ ժամանակին այստեղ եղել է «կարմիր լապտերների» փողոց։ dscn8090 dscn8089 Մեկ այլ պատշգամբ՝ Մադրիդում dscn8204 Եվ բոված շագանակ վաճառող մի տղամարդ tx Բարսելոնա-Մադրիդ Տպավորությունները փոխանցեց Հասմիկ Բուդաղյանը