Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել  է Կարապի լճի սահադաշտի 12-րդ տարեշրջանը

Կարևոր լուրեր Հասարակություն
saryuc

Մայրաքաղաքի Կարապի լիճն արդեն 12-րդ անգամ վերածվել է ձմեռային սահադաշտի: Հերթական տարեշրջանի հանդիսավոր բացման առիթով կազմակերպված մարզա-երաժշտական միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ  այս սահադաշտը դարձել է ձմեռային Երևանի նախընտրելի վայրերից մեկը, իսկ ձմեռային մարզաձևերի  տարեցտարի ավելացող սիրահարների համար` մասնագիտական հմտությունները կատարելագործելու ևս մեկ հարթակ: Արամ Սուքիասյանը նկատել է  նաև, որ անցյալ տարի բացված Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն էլ իր հերթին նպատում է գեղասահք և հոկեյ մարզաձևերի  զարգացմանն ու տարածմանը: Սահադաշտի արդեն 12-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումը ցուցադրական ելույթներով ազդարարել են Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդներն ու պատանի հոկեիստները: Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին էլ կաջակցեն  հմուտ մարզիկները: Սահադաշտում սեփական չմուշկներով սահելու մեկ ժամվա արժեքը 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտի հարևանությամբ կգործեն բուժկետ և թեյարան: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն