Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կվերականգնվի ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Լարսով

Հասարակություն
703843

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը տեղեկացնում  են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները  շարունակվում են։ Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան, Սպիտակ-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին, Վայոց ձորի (բացի Եղեգնաձոր քաղաքից) և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում և  Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: