Վնասվածքներով զորացրվածները կօգտվեն պետպատվերից (տեսանյութ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում 01.12.2016թ.-ի դրությամբ հաշվառված է 204.770 հաշմանդամ, որոնցից 8.147-ը՝ հաշմանդամ երեխա: Հաշմադամություն ունեցողների մեջ գերակշռում են կանայք։ Բանախոսը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի պատճառով զորացրվել են, սակայն հաշմանդամության կարգ չեն ստացել և ունեն հիվանդանոցային բժշկական օգնության կարիք, կարող են և օգտվում են պետական պատվերից։ ԲՍՓ գործակալության կազմում գործող վերականգնողաբանների կողմից մշակվելեն մի շարք նախագծեր և մեթոդական ուղեցույցեր՝ ուղղված վերականգնողականծրագրերի զարգացմանը։ Իրականացվում են նաև հաշմանդամություն ունեցողանձանց աշխատատեղի հարմարեցման աշխատանքներ՝ ընդ որումհարմարեցման ծախսերը հոգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարությունը։ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամ ճանաչվածանձանց տրամադրվել է 62670 վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/,բժշկական ծրագրով նախատեսված վերականգնողական տեխնիկական միջոցներև պրոթեզաօրթոպեդիկ ծառայություններ ստացել է 2909 անձ: ՎԱԾ-ը ներառումէ սոցիալական, բժշկական և մասնագիտական ոլորտները։ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշմանհամաձայն փորձաքննություն անցնող անձինք իրենց ընտրած բուժող բժիշկներինկամ այլ բժիշկ մասնագետներին կարող են որպես ներկայացուցիչ ներգրավելբժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվողփորձաքննություններին: Այս որոշման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերիև առողջապահության նախարարությունների համատեղ հրամանիիրականացման արդյունքում բժշկասոցիալական փորձաքննականհանձնաժողովների 1638 նիստին 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբխորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցել է 194 մասնագետ՝ բժշկականկազմակերպություններից: