Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է կալանավորված դատավորի գործով նիստի օրը

Հասարակություն
20.11.26

Կաշառք վերցնելու կասկածանքով կալանավորված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:  Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ  իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, դատավոր Իշխան Բարսեղյանը,  փաստաբան Էլզա Զաքարյանի միջոցով, պահանջել եւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս գործով  մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան  էլզա Զաքարյանին: Սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: Դատական նիստը կայանալու է Շենգավիթի դատարանում: Նրան դատելու է Կարեն Մարդանյանը, ով  այս տարվա  հունիսի 16-ին է նշանակվել  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: