Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը պաշտոնյաներին հանձնարարել է երթևեկել հանրային տրանսպորտով

Կարևոր լուրեր Հասարակություն
456dbe2e756eb30fb5e3d3a705c78de2

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ այսօր  քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության բոլոր պաշտոնյաներին կրկին հանձնարարել է մինչև տարեվերջ աշխատանքի գալ ու գնալ միայն տրանսպորտով: «Սիրելի երևանցիներ, տրանսպորտում նրանց տեսնողներին խոստանում եմ շատ ջերմ խոսքեր: Սպասում եմ լուսանկարների, տեսնենք հանձնարարականի մասին զեկույցն ու ձեր նկատած լուսանկարները որքանո՞վ են համընկնելու»,- քաղաքացիներին դիմում է Անահիտ Բախշյանը։