Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը բղավեց Նիկոլ Փաշինյանի վրա. վեճ «1000 դրամ»-ի շուրջ (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

ԱԺ-ում, երբ ելույթ էր ունենում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը եւ փորձում էր հիմնավորել, թե ինչու է կողմ այս նախագծին՝ ասելով, թե այս գումարները գնալու են զինվորների ընտանիքին, տեղից վեր կացավ ու նրա վրա սկսեց բղավել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Սուտ ես ասում, դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, էդ իշխանություններին ենք տալիս, ոչ թե զինվորներին»: «Զարուհի, թույլ տուր՝ բացատրեմ: Ինչո՞ւ եմ դա ասում, կոպիտ փաստեր եմ ասում՝ մարդը զոհվե՞լ է, զոհվել է, հաշմանդամ դարձե՞լ է, դարձել է: Չկա մի ուժ, որ ստիպի ինձ հակառակն անել՝ ես կողմ եմ այս նախագծին. մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ»: «Ապրես, պարոն Փաշինյան»,- իր գոհունակությունը հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշելով ռուսական ռոք խմբի՝ «Մաշինա Վրեմենի»-ի հայտնի երգը: