Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք ինձ սովորեցնում եք՝ ինչ բան է ազգային միաբանությո՞ւն» (տեսանյութ)

Քաղաքականություն
9Ksyrqu34Ws

Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացրած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում փոխհատուցման մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ելույթում, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, կոչ արեց. «Դուք ինձ սովորեցնում եք՝ ինչ բան է ազգային միաբանությո՞ւն, մարդու, որը տեսել է պատերազմի տարիները ու գնացել է հարյուրավոր զինվորների թաղման արարողություններին: Դուք՝ ԱԺ մեծամասնություն, սխալ եք, ես եմ այս պարագայում ճիշտ՝ պետք է պատկերացնել երեւույթը ու լուծել ամբողջության մեջ: Պետք է մտցնենք պետական ապահովագրություն զինվորների կյանքի համար. մենք սկսում ենք սիրել մահացած զինվորներին, դա դիսկրետ մտածողություն է, չի կարելի»: