A
A
Բոլորս էլ գիտենք, որ ոչ մեկը ոչ մեկին փոխառություն չի տալիս. Էդ. Մարուքյանի հարցը՝ նախարարին (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հարց ուղղելով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, նշեց, որ շատ պաշտոնյաների հայտարարագրերում նշված է, որ փոխառություն են արել կամ տոկոսով գումար տվել. «Սակայն բոլորս էլ գիտենք, որ ոչ մեկը ոչ մեկին փոխառություն չի տալիս»:
Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս պարագայում լուծումը մեկն է՝ կանխիկի սահմանափակումը. «Եթե կա ողջամիտ կասկած, որ փոխառության ձեւով ապօրինի եկամուտ է կուտակվում, ապա անկանխիկ ձեւով ես ստիպում, որ փոխառություն անի: Այս տարբերակով հնարավոր է կանխել այդ ապօրինությունը»: