A
A
Լրագրողներն ու պատգամավորները ձնագնդի են խաղացել
Քիչ առաջ ԱԺ այգում պատգամավորներն ու լրագրողները ձնագնդի խաղացին։ ՀԱԿ պատգամավորները, թեեւ, չմասնակցեցին ընդհանուր խաղին, սակայն հատուկենտ ձնագնդի նետեցին՝ կատակելով, թե չեն կարող լրագրողներին խփել։ Շատ պատգամավորներ, թեեւ սկզբում համաձայնել էին մասնակցել ձնագնդիին, սակայն օրինակ՝ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը ասաց, թե շատ զբաղված է։ Ձնագնդիի ակտիվ մասնակիցներն էին ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանն ու Մարգարիտ Եսայանը։