Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաշառքը հարկելու մասին խոսք չի գնացել». նախարար

Քաղաքականություն
altunyan

«Կաշառքը հարկելու մասին խոսք չի գնացել: Խոսքը գնացել է ստվերից շրջանառությունը սպիտակ դաշտ տանելու մասին»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ անդրադառնալով առողջապահության ոլորտում ստվերի վերացման մասին իր հայտարարությանը։ Հիշեցնենք, նախարարը հարցազրույցներից մեկում ասել էր. «Կոռուպցիայի դեմ պայքարը նոր աստիճանի բարձրացնելու նպատակով քայլեր ենք ձեռնարկելու, որ լեգալիզացնենք այն վճարները, որոնք կատարվում են հիվանդների ցանկությամբ»։ Լեւոն Ալթունյանը տեղեկացրեց, որ այդ գործընթացում դեռ հավաքում ենք առաջարկներ. «Երբ փաթեթը պարզ լինի, մենք կհավաքենք ասուլիս եւ ես վերջնական խոսքը կասեմ, բայց այս էտապին նույնիսկ հասարակության խորհուրդն ենք հարցնում: Բժիշկներին էլ շրջաբերական նամակ ենք ուղարկել եւ բոլորն առաջարկությունն են անում, իրենց տեսլականը ներկայացնում, թե ոնց կարելի է…»: