Խախտումներ՝ կաթնամթերքի մի շարք տեսակների բաղադրությունում
«ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ» ՀԿ հաղորդագրությունը Հարգելի գործընկերներ, Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր: Մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը: Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ –ների որոշ արտադրատեսակներ: Ստորև ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխանության ցուցանիշների: «Աշտարակ կաթ» ՓԲԸ Կաթնաշոռ դասական «Աշտարակ կաթ» 180գ. արտադրված 09.12.2016 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ. արտադրված 09.12.2016 թ. Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով «Արզնի կաթ» ՍՊԸ Կաթ պաստերացված Արզնի կաթ – 3,2% յուղ., 1լ. արտադրված 09.12.16 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով Կաթնաշոռ «Արզնի կաթ» 9% յուղ., 180գ. արտադրված 09.12.2016 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ,խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով Սերով թթվասեր Արզնի կաթ 20% յուղ., 400գ. արտադրված 08.12.16 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով «Բիոկաթ» ՍՊԸ Կաթ պաստերացված ֆիրմային Բիոկաթ – 3,5% յուղ, 1լ. արտադրված 09.12.16 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով Կաթնաշոռ «Բիոկաթ» 15% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16 թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով «Բոնիլատ» ՍՊԸ Կաթ պաստերացված «Bonilat» - 3,6% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ. Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16թ. Չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով «Դուստր Մարիաննա» ՍՊԸ Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ. արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով «Թամարա և Անի» ՍՊԸ Կաթնաշոռ «Ani Product» 9% յուղ., 200գ. արտադրված 09.12.2016թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով «Մարիլա» ՍՊԸ կաթ Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ. արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով «Չանախ» ՍՊԸ Կաթ պաստերացված Չանախ – 3,2% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ. Չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ. արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով Թթվասեր«Չանախ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.2016թ. Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում` կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում: Կոչ ենք անում`
- Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ)
- Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները
- Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին: