Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարածաշրջանում Հայաստանի համար նոր հեռանկարներ կարող են բացվել». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-meliq-shahnazaryan

«Գալիք տարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում  պաշտոնական Երևանն ավելի պահանջատեր պետք է լինի», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Մինսկի խումբը ապրիլյան պատերազմից հետո էլ չի փոխում իր դիրքորոշումը, մոտեցումները, բայց հայկական կողմն էլ ավելի պահանջատեր չէ, չի ստիպում, որպեսզի միջնորդները վերջապես միջնորդական առաքելությունն իրականացնելիս ավելի լուրջ ուշադրություն դարձնեն այն կողմի գործողություններին, որը խաթարում է բանակցային գործընթացը»,-ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով՝  Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը զսպող միջազգային մեխանիզմը չաշխատեց, այլ աշխատեցին ՀՀ ԶՈՒ ուժերը. «Միջազգային հանրության համար պարզ դարձավ, որ Հարավային Կովկասի ռիսկերը կարելի է կառավարել՝ ունենալով Հայաստանի պես վստահելի գործընկեր: Հայաստանն այդ պոտենցիալը ցուցադրեց, սա քաղաքական բավական հետաքրքիր հեռանկարներ կարող է բացել մեր երկրի համար: Կարելի է հետագայում այս թեզը զարգացնել և Հայաստանին որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր նոր դերակատարում տալ»: Բանախոսն անդրադարձավ նաև գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ հիմնական լիդերը ՀՀԿ-ն է. «Ընտրական նոր օրենսգիրքն ավելի լայն հնարավորություններ է բացում, քանի որ եթե առաջ մի ընտրատեղամասում թեկնածուն միայնակ էր պայքարում, այժմ նույն թևի մի քանի թեկնածուներ են միաժամանակ պայքարելու, ինչը նշանակում է, որ փոշեկուլի էֆեկտով ձայներ են ապահովելու»,-նշեց Մելիք-Շահնազարյանը: Նա անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի՝ քաղաքական դաշտում ակտիվ մասնակցելու որոշմանը՝ նշելով, թե հույս ունի, որ այդ կերպ Սեյրան Օհանյան պետական գործչին չեն կորցնի: