A
A
ԼՂՀ նախագահը Սահմանադրության նախագիծը ԱԺ է ուղարկել
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի ժողովուրդը, դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին, կարևորելով 2006թ. Սահմանադրության դերը՝ անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում, ոգեշնչված Մայր Հայրենիքի և աշխարհասփյուռ հայության՝ Արցախի ժողովրդին զորավիգ լինելու վճռականությամբ, հավատարիմ մնալով Հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը, իրականացնելով իր անօտարելի իրավունքը՝ ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Սահմանադրությունն ամբողջությամբ՝ այստեղ