Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժառանգությունը պատրաստ է համագործակցել Սեյրան Օհանյանի հետ՝ պայմանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Armen-Martirosyan-nnkar-1

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այն գործիչներից է, ում հետ «Ժառանգություն»-ը  պատրաստ է  ճանապարհ անցնել: Համագործակցության համար անհրաժեշտ է համաձայնություն երկու հարցում։ «Դա Հայաստանի ինքնիշխանության եւ արմատական բարեփոխումները կյանքի կոչելն է, որոնք կարող են տեղի ունենալ, եթե երկրում տեղի ունենա իշխանափոխություն: Այս իշխանությունների օրոք նման քայլի սպասելը, ուղղակի հեքիաթների ժանրից է»,- այսօր հայտարարեց «Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ժառանգությունն ակտիվ  քննարկումների մեջ է եւ առաջիկայում պարզ կդառնա կմտնի դաշինքի մեջ, թե միայնակ կմասնակցի ընտրություններին. «Խնդիր ենք դրել այդ երկու հարցերը լուծելը  եւ ոչ թե խորհրդարանում ներկա գտնվելը: Խորհրդարանում ներկա գտնվելու համար Ժառանգությունը ոչ որեւէ մեկի հետ կքննարկեր հարցերը, ոչ շփումներ կունենար, այլ միայնակ կմասնակցեր»: Խորհրդարանական ընտրություններին  ընդդիմադիր օրակարգով  հայտ  է  ներկայացրել  ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ   Վիկտոր Դալլաքյանը, որը չի բացառում Սեյրան Օհանյանի համագործակցությունը։ Առայժմ Ժառանգությունում չի քննարկվել Վիկտոր Դալլաքյանի հետ համագործակցության  ձեւաչափը։ Մանրամասները՝ տեսանյութում: