Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտյալը մտածում է ջրադուլ անելու մասին

Հասարակություն
новый-коллаж-300x217-1-300x217-472x265-1

Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի գործով Վերաքննիչ դատարանում նշանակված դատական նիստն այսօր չի կայացել՝ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի արձակուրդում գտնվելու պատճառով:  Ինչպես «Ա1+»-ին  հայտնեց նրա պաշտպան Էմիլ Բեգլարյանը, դատական նիստը հետաձգվել է մինչեւ հունվարի 16-ը: Իսկ ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյանն արդեն 22 օր է` գտնվում է հացադուլի մեջ: Նա  իր բողոքն է հայտնում վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մեկ տարով հետաձգելու  համար, ինչպես նաեւ պահանջում է հանդիպում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: Նա մտածում է նաեւ ջրադուլ անելու մասին, քանի որ որեւէ մեկը չի այցելել նրան՝ հացադուլի մեջ գտնվելու  ընթացքում: Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է ցմահ  ազատազրկման՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում: