Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստված մեզ բոլորիս պահապան. Վլ. Գասպարյանը ՊՊԾ գնդում վարժանք է անցկացնում (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed12

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը  աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր: Գնդի հրամանատարի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց ծառայողներին, ապա անդրադառնալով հուլիսյան դրամատիկ իրադարձություններին՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցեց զոհված ոստիկանների հիշատակին: Այնուհետև ոստիկանության պետը ծանոթացավ ծառայության պայմաններին, ստուգեց հատուկ տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, ցուցումներ տվեց պատասխանատուներին: unnamed13 Վլադիմիր Գասպարյանին և նրան ուղեկցող սպաներին ներկայացվեց մասնագիտական վարժանքների համալիր՝ բաղկացած երկու մասից: Առաջին մասում պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ խմբերն իրականացրին զինված հանցագործների վնասազերծման գործողություններ շինության ներսում և տրանսպորտային միջոցների ընթացքի կասեցումով, ինչին հետևեց ձերբակալումն ու ուղեկցումը: unnamed14 Վարժանքների երկրորդ փուլն ընդգրկում էր ձեռնամարտի և զենքի կիրառման գործողությունների համալիր: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների հետ քննարկեց ստորաբաժանման պատրաստականությունը, ներկայացրեց իր դիտարկումներն ու դիտողությունները: