ՀՀ ճանապարհները՝ 09:30-ի դրությամբ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Թումանյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն