Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի խոստումները Սուրեն Կարայանի ոլորտի մասով իրականացել են (տեսանյութ)

Քաղաքականություն
karayan

Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու 2 տարին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը համարում է դրական. «Գլխավոր պատճառն այն է, որ արտահանումները դեպի ԵՏՄ անդամ երկրների շուկա աճել է»: Վարչապետի պաշտոնավարման 100-օրյակին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ  Կարեն Կարապետյանի տված խոստումները իր ոլորտի մասով իրականացել են. «Դա ոչ միայն ես, այլեւ մասնավոր հատվածն է արձանագրում, որ լուրջ դրական փոփոխություններ կան»,- նշեց նախարարը ու հավաստիացրեց, որ շուկայում արդեն  նոր ներդրողներ կան, նոր բանակցություններ են տարվում, սակայն անուններ հրաժարվեց տալ: Ինչ վերաբերում է 2016 թվականի տնտեսական արդյունքներին, ապա նախարարը մի քանի բառով նշեց, որ աճ է գրանցվել  արդյունաբերության ոլորտում՝ 6-7 տոկոս: Ըստ նախարարի  աճ կլինի նաեւ ծառայությունների եւ արտահանման ոլորտում: