ԲԱՐԵՎ+ԲԱՐԵՎ=ՄԵՀՐԱԲԱՐԵՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Մոսկվա կինոթատրոնում բացվեց «Մեհրաբարեւ» լուսանկարչական ցուցահանդեսը, որին մասնակցում էին Հայաստանի եւ Թուրքիայի ֆոտոլրագրողներ Ռուբեն Մանգասարյանը, Գերման Ավագյանը, Կարեն Միրզոյանը, Նելլի Շիշմանյանը, Անահիտ Հայրապետյանը, Կերեմ ՈՒզելը, Մեհմետ Կաչմազը, Օսջան Յուրդալանը, Սերրա Ակչանը:
«Մեհրաբարեւ» -ը միմյանց կծանոթացնի երկու երկրները, որոնք, լինելով հարեւաններ, իրարից մեկուսացված են փակ սահմաններով եւ չունեն դիվանագիտական հարաբերություններ:
«Մեհրաբարեւ» -ը կրկնակի ողջույն է, քանի որ կազմված է թուրքերեն «մեհրաբա»(ողջույն) եւ հայերեն «բարեւ» բառերից: Ծրագրի գաղափարը ծնվել է 2006 թ. մարտին Լրատվամիջոների կովկասյան ինստիտուտում:
Թուրք մասնակիցներին շատ դուր է եկել Հայաստանը, որը ինչ-որ չափով նմանեցնում են իրենց երկրին. «Նույնիսկ փողոցներում նարդի խաղացող պապիկներին կարող եք հանդիպել Թուրքիայում»,- ասացին մասնակիցները:
Զարմանալի է, բայց թուրք նկարիչները այստեղ իրենց շատ հանգիստ են զգում: Ինչպես ասաց Օսջան Յուրդալանը.«Մինչեւ ուշ գիշեր զբոսնել ենք քաղաքի տարբեր անկյուներում եւ որեւէ խնդիր չի առաջացել»:
Հետաքրքրվողներին նաեւ տեղեկացնում էին, որ իրենք թուրք նկարիչներ են եւ աշխատում են «Մեհրաբարեւ» ծրագրի վրա: Եվ բոլորն էլ շատ լավ են ընդունել նրանց: Օսջանի նպատակն է նաեւ, որ պարզ ու անկեղծ խոսվի անցյալի խնդիրների մասին:
Ցուցահանդեսի հայ մասնակիցներից Անահիտ Հայրապետյանը, այցելելով Ստամբուլ, շատ գոհ էր եւ ասում էր, որ մենք շատ բան ունենք սովորելու այնտեղից, նրանց դուր էր եկել փողոցների մաքրությունը եւ այն, որ մարդիկ հետեւում են օրենքերին, տրասպորտը լավ է աշխատում, մարդկանց չեն խաբում:
«Երբ մենք «Հաղթանակ» զբոսայգում լուսանկարում էինք, երեւանցիները շատ հետաքրքրված էին մեզնով,- ասաց Օսջանը,- եւ երբ իմացան, որ Թուրքիայից ենք, շրջապատեցին մեզ եւ անկեղծ զրույցի բռնվեցին:
Նկարիչները մինչեւ հիմա ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել, ընդհակառակը հասցրել են նոր ծանոթների հետ հասցեներ եւ լուսանկարներ փոխանակել: Ի դեպ Հայաստանում կազմակերպվող
«Մեհրաբարեւ» ցուցահանդեսին ակտիվորեն հետեւում են թուրք հասարակությունը եւ ԶԼՄ -ները ինտերնետային կայքերի միջոցով: Ցուցահանդեսը կանցկացվի նաեւ Գյումրիում, որից հետո երկու անգամ կցուցադրվի Ստանբուլում: