A
A
Ինչ եղավ մեկ տարի առաջ, երբ տոնածառ բերեցին Ազատության հրապարակ (տեսանյութ)
Մեկ տարի առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամներին չհաջողվեց տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում։ Ոստիկանության հետ միջադեպից հետո անազատության մեջ հայտնվեց կառույցի անդամ Գեւորգ Սաֆարյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։ Գեւորգը չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով՝ոստիկաններն են բռնություն կիրառել իրենց նկատմամբ։ Տեսանյութում մեկ տարի առաջվա դեպքն է։