Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասադի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
15873309_601220410082730_1798674874502804013_n

Այսօր՝ հունվարի 4-ի առավոտյան Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը: Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Ա-ն երկրի ներքին քաղաքական, անվտանգության իրավիճակի, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այս առիթով վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը եւ մաղթել, որ ամենամոտ ապագայում խաղաղություն եւ համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում: Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայի տարածքում, Թուրքիայի ժխտողական եւ քայքայիչ դերակատարմանը: Արամ Ա-ն նաեւ շեշտել եւ հույս է հայտնել որ երկրի ներսում շուտով վերկանգնման գործընթաց կսկսվի բոլոր համայնքների, այդ թվում քրիստոնյա համայնքի եւ մասնավորապես` հայերի մասնակցությամբ։