A
A
ԱՄՆ սենատորը պահանջել է սանկցիաներ կիրառել ՌԴ դեմ ու սպառնացել Թրամփին
ԱՄՆ սենատոր, հանրապետական Լինդսի Գրեմը հայտարարել է, որ վստահ է՝ ՌԴ դեմ սանկցիաներ կկիրառվեն, չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկությանը:
ՍԻ-Էն-Էն-ի եթերում սենատորը հայտարարել է. "Սանկցիաներ կիրառվելու են, պրն ընտրված նախագահ",- փոխանցում է ԲԻ-Բի-Սին: Սենատորը նաև հույս է հայտնել, որ ամերիկյան հետախուզության զեկույցը Թրամփին կվստահեցնի, որ Ռուսաստանն ամերիկյան ընտրություններում իր դերը խաղացել է, որ զեկույցը դեմոկրատների համար տհաճ է լինելու, և եթե դրան պատասխան չտրվի, մյուս ընտրություններում հանրապետականների հետ այդպես կվարվեն նաև Իրանն ու Չինաստանը:
Գրեմը նաև Թրամփին սպառնացել է, որ չեն աջակցի նրա թեկնածուներին կարևոր պաշտոններում, եթե չխոստովանի, որ ՌԴ-ն միջամտել է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին: