Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարվա արդեն՝ երկրորդ ահաբեկչական հարձակումը ցնցել է Թուրքիան (տեսանյութ)

Քաղաքականություն
9D8D3657-94AE-45EC-B7BA-A2EDEEF87AAF_w987_r1_s

Ամերիկայի Ձայն Հինգշաբթի օրը Թուրքիայի Իզմիր քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետրևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 10 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Պետական մարմինները հաղորդում են, որ հարձակմանը հաջորդած փոխհրաձգության ժամանակ սպանվել են պայթյունի երկու պատասխանատուներ, սակայն անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ հարձակումն իրականացնող երրորդ անձը փախուստի մեջ է: Հարձակումն իրականացնողները զինված են եղել ինքնաձիգերով և նռնակներով: Իզմիրի քաղաքապետը հայտարարել է, որ պայթյունի մեջ կասկածվում են քուրդ անջատողական ուժերը: Սակայն քաղաքն արդեն իսկ սգի և վախի մեջ էր, այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը շաբաթվա սկզբում այն տակնուվրա էին արել գիշերային ակումբում կատարված հարձակման մեջ կասկածյալների որոնումների ժամանակ: Ստամբուլում գիշերային ակումբում Նոր տարվա տոնախմբության ժամանակ 39 մարդու կյանք խլած հարձակումը կազմակերպելու կասկածանքով արդեն 40 մարդ է ձերբակալվել, սակայն հարձակումն իրականացնող անձը դեռ չի գտնվել: