A
A
Երուսաղեմում բեռնատարի վարորդը մեքենան քշել է զինվորների վրա. 4 մարդ զոհվել է
ԲԲՍ-ից տեղեկանում ենք, որ այսօր Երուսաղեմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է զինծառայողների խմբի մեջ, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 15-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ սպանվածներից երեքը տղամարդ է մեկը կին: Երուսաղեմի ոստիկանությունը կատարվածը որակում է որպես ահաբեկչություն: Նախնական վարկածով, ահաբեկիչը, որին չեզոքացրել են ոստիկանները՝ պաղեստինցի է, որը բնակվում էր հարավային Երուսաղեմի արաբական թաղամասում: