Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Զախարյանի հանձնաժողովը պատրաստ է ընդունել տուժած լրագրողների

Քաղաքականություն
khorenaci6

ՀՆՔՄԿ նախագահ Անի Զախարյանի հայտարարությունը. Հարգելի լրագրողներ, հայտնում եմ, որ ՀՀ Հատուկ Քնչական Ծառայությունում 2016թ․-ի հուլիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 332-րդ հոդվածի 1-ին մասով հարցուցվել է թիվ 62220116 քրեական գործն այն դեպքերի առթիվ, որ մի խումբ զինված անձանց կողմից Երևանի Մ․ Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի վարչական շինությունները զավթելուց հետո՝ 2016թ․-ի հուլիսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնական դիրքը ենթադրաբար ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց լիազորությունների շրջանակից, Մ Խորենացի փողոցում, հարակից տարածքներում և այլ վայրերում հատուկ միջոցների գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառել տարբեր անձանց, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքում գտնվող ստորաբաժանումներ անձանց բերման ենթարկելիս և դրանից հետո նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Բացի այդ, ոստիկանության ծառայողները, նույն միջոցառումներն իրականացնելիս իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, ենթադրաբար խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը և բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը։ Այս քրեական գործի իրավական-դատական հանգուցալուծումը վերահսկելու նպատակով և ՀՀ Ոստիկանության բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու և պաշտոնանկությունը պահանջելու համար Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունը ստեղծել է հանրային ապակուսակցական հանձնաժողով, որտեղ կարող են ընդգրկվել բոլոր այն լրագրողները, ովքեր տուժել են ՀՀ Ոստիկանության ապօրինի գործողություններից։ Հանրային հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու նպատակով խնդրում եմ այս էլ փոստին՝ [email protected] ուղարկել բոլոր այն տեսանյութերը, որոնք իրականացվել են ձեր կողմից և փաստում են ոստիկանության ապօրինի գործողությունները։ Հանրային հանձնաժողովի կազմի և ընթացիկ աշխատանքների մասին կտեղեկացնեմ առաջիկայում։ Միասին կանխենք ՀՀ Ոստիկանության հերթական ապօրինությունները՝ ապօրինությունների պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելով։