«Համախմբում»-ը խորհրդակցություններ կանցկացնի
Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր: Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար գնահատեց այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում կայացվեց ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: Վարչությունը նաև որոշում կայացրեց ստեղծել բանակցող խումբ: Վարչությունը լիազորեց կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ: «Համախմբում» կուսակցության մամուլի ծառայություն