Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնաշեն վառարանը պայթել է

Հասարակություն
vararan

Հունվարի 10-ին, ժամը 12.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տանը տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 1947 թ. ծնված Ն. Մ.-ի տանը հարակից օժանդակ կառույցում պայթել է փայտի ինքնաշեն վառարան: Ն. Մ.-ը այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Պայթյունի հետևանքով վնասվել են օժանդակ կառույցի 2 դուռը և պատուհանները: ԱԻՆ